13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ-ն կդիմի ՀՅԴ-ին

Վանաձորում, որտեղ ՀՀԿ-ն չի կարողանալու միանձնյա քաղաքապետ ընտրել, առաջին քայլով կհամագործակցի ՀՅԴ-ի հետ։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին ՀՀԿ մամուլի  սրահում հրավիրված հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Առաջին քայլով մենք գնալու ենք ՀՅԴ-ի հետ համագործակցության։ Մենք կունենանք 15 մանդատ, ունենք եւս 2 մանդատի կարիք»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով նույն պրոցեսն ընթանալու է նաեւ ընդդիմադիր դաշտում։

Աշոտյանը նշեց, որ Վանաձորում 13 մանդատ է ստացել ՀՀԿ-ն, 10 մանդատ՝ «Լուսավոր Հայաստանը», 5 մանդատ՝ «Հայկական վերածնունդը», 3 մանդատ ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 2 մանդատ՝ ՀՅԴ-ն։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ