Պատրա՞ստ է աշխատել է Ծառուկյանի ղեկավարությամբ. Հայկական Ժամանակ

Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը երեկ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի մոտ այլեւս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին հարցրել է, թե պատրա՞ստ է վերջինս աշխատել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ:
“Խնդիրն այն է, որ վերջին տարիներին սպորտի նախարարությունը գործում է Ազգային Օլիմպիական կոմիտեի, այսինքն՝ Ծառուկյանի լիակատար վերահսկողության ներքո: Աշխարհահռչակ ծանրորդ-նախարարը պատասխանել է. “Ձեր հարցին հետո կպատասխանեմ: Դեռ իմ նշանակման պաշտոնական հայտարարությունը չի եղել”:
Թղթակցի դիտարկմանը, թե՝ հենց պաշտոնապես նախարար դառնաք, անհասանելի եք լինելու, Վարդանյանը խոստացել է, որ այդպես չի լինելու: Նորանշանակ նախարարին թեւանցուկ ուղեկցելիս է եղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով լրագրողներին հուշել է, որ քանի պաշտոնական հայտարարություն չկա, կոռեկտ չէ, որ նախարարը հարցերին պատասխանի:
“Էթիկայի խնդիր կա: Մի քանի օրից կպատասխանի”,- ասել է նա եւ Վարդանյանի հետ նստելով մեքենան՝ հեռացել են Մելիք-Ադամյան փողոցից”,- գրում է թերթը :