12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

”Հանրապետականը” ՛՛կրիմինալ ավտարիտետների՛՛ չի ուզում

”Ընդհանրապես հեղինակավոր մարդ լինելը շատ դժվար բան է, դուք թաղային հեղինակությունների տակ նեգատիվ եք դնում միշտ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` ի պատասխան հարցի, թե ինչու են ընտրություններում ՀՀԿ-ի վստահված անձինք թաղային հեղինակություններ լինում: ”Իհարկե, եթե խոսքը գնում է կրիմինալ հեղինակությունների մասին, նրանք պիտի տեղ չունենան, տեղ չգտնեն որևէ քաղաքական ուժի մեջ, էն էլ իշխող քաղաքական ուժում”,-նշեց Բադեյանը:

Սակայն պատգամավորի խոսքով` լրագրողները հաճախ շփոթում են հեղինակություն հասկացությունը, ինչից արվեստագետներն են վիրավորվում: ”Եթե խոսքը գնում է հեղինակավոր մարդկանց մասին, որ ”Հանրապետական” կուսակցության համակիրներն են, ասեմ, որ հեղինակությունն ինքը շատ լավ բան է, պետք է տարանջատել իրարից, հասկանալ, որ բոլորին չի կարելի վատ վերաբերել, գիտնականներն ու  արվեստագետներն էլ են հեղինակություններ:

Իսկ եթե խոսում եք կրիմինալ ավտարիտետների մասին, նրանք տեղ չունեն և չեն էլ կարող ունենալ “Հանրապետականում””,-եզրափակեց Բադեյանը:

Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրություններին թաղային հեղինակությունների “նշանակությունը” ավելի քան բարձր էր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ