18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Միջազգային դիտորդները մշտապես կաշառվում են. Լյուդմիլա Սարգսյան /վիդեո/

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով միջազգային դիտորդները միայն խանգարում են Հայաստանում ընտրությունների անցկացման պրոցեսին: Henaran.am-ի դիտարկմանը, հնարավոր է եվրոպացի դիտորդները կաշառվեն, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց.

”Դիտորդները ոչ միայն ունակ են, այլ մշտապես են կաշառվում: Եկեք հիշենք Պրեսկոտին, նա լրջագույն գումարներ տարավ Հայաստանից, որպեսզի հետո հայտարարի, որ օրինական ընտրություններ են անցկացվել Հայաստանում և այն քայլ առաջ էր”:

Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ` միջազգային դիտորդների գնահատականները երբեք օբյեկտիվ և երբեք ի շահ ժողովրդի չեն եղել: Ընտրությունները լավագույն ձևով պարտակելու մեթոդը, պատգամավորի խոսքով` հենց դիտորդների միջոցով  է արտահայտվում:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ