24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Խեղճ Ծառուկյանի հետ ով ինչպես ուզում է` խաղում է” /վիդեո/

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր դաշտում պատկերացնո՞ւմ է եւ հնարավոր համարո՞ւմ է այս ուժի ընդդիմադիր դառնալը` հաշվի առնելով ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի բուռն մրցապայքարը Երևանի ավագանու ընտրություններում, ինչպես նաեւ այս կուսակցության ցուցակի առաջտար Վարդան Օսկանյանի եւ մյուսների բուռն ընդդիմադիր մղումները: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պատասխանեց.

”Ոչ, չեմ պատկերացնում: Խեղճ Ծառուկյանի հետ ով ինչպես ուզում է, խաղում է, ինքն էլ, կարծեմ, սիրում է, որ իր հետ խաղում են: Իր անձնական մոտիվացիան մեկն է` ով իրեն կթողնի շարունակել իր այսօրվա կյանքը, եթե ուրիշները իրեն հուշում են ինչ անել, որը որից հետո անել, ինչպես ապրել ու գործել, ապա խեղճ է, բա ինչ է”:

Ազգագրագետը նկատեց, որ նախկինում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր ԲՀԿ առաջնորդին բացատրում ինչպես վարվել, հիմա դա անում են մյուսները: ”Որոշ իմաստով դա անում է Վարդան Օսկանյանը, որոշ իմաստով` Սերժ Սարգսյանը, երրորդ իմաստով` Հովիկ Աբրահամյանը, Նաիրա Զոհրաբյանը: Տարբեր իրավիճակներում նրանք տարբեր կերպ են հորդորում Ծառուկյանին իրեն պահել, էլ ինչ ընդդիմություն նրանից”,-Henaran.am-ի հետ զրույցը եզրափակեց Հրանուշ Խառատյանը:

Ներողություն ենք խնդրում ընթերցողներից տեսանյութի որակի համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ