26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սկանդալային տեսանյութի հեղինակը կարգին անձնավորություն է. Արմեն Մարտիրոսյան

“Ժառանգություն” կուսակցության անդամ, “Բարև Երևան” դաշինքի առաջնորդ Արմեն Մարտիրոսյանը այսօրվա իր հանդիպումը լրագրողների հետ համարեց “բարևդաշինքային” ներկուսակցական հանձնարարություն.

” Դեռ պետք  ժամանակ անցնի, որ կարողանանք օբյեկտիվ և ամբողջական գնահատական տալ , սակայն չափազանց ցայտուն գնահատականներ, եզրակացություններ այս պահին էլ արդեն կարելի է տալ”,-ասաց Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների մասին:

Արմեն Մարտիրոսյանը չի պատրաստվում ընտրական պրոցեսի թերությունների “ողջ մեղքը” բարդել իշխանությունների վզին, քանի որ նրանք արդեն ապացուցել են, որ այլ մակարդակում ընտրություններ չեն կարող կազմակերպել.

”Ազնվորեն եմ ասում 2007 թվականից հետո այսպիսի ընտրություններ ես չէի տեսել:Այս ընտրությունները առանձնանում են նաև ծեծ ու ջարդի առումով: Ինչպես նաև այսպիսի համատարած ընտրակաշառքի բաժանում, այն էլ տեղամասերի առջև, որոշ տեղեկություններ կան, որ նաև տեղամասերում են գաղտնի ձևով գումարներ բաժանվել”:

Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ` իշխանությունները չեն էլ թաքցնում իրենց իսկական դիմագիծը և ասում են. ” Մենք սա ենք կարաք փոխեք, մենք պետք է գողանանք, թալանենք, ընտրակաշառք բաժանենք, թաղի խուժանին ներգրավենք և այլն և այլն”:

Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերի պարտության մեջ ավելի շատ ընդդիմության մեղքն է տեսանելի.” Քաղաքացին ցավոք սրտի տեսավ, որ ընդդիմությունը իշխանական ուժին թողած մեկ այլ ընդդիմադիր ուժի դեմ է պայքարում”:

Արմեն Մարտիրոսյանը հպարտ է, որ առանց ընտրակաշառք բաժանելու էլ իրենց դաշինքին հաջողվել է հաղթահարել նախատեսված շեմը, չնայած ինքը ակնկալել է ավագանու ցուցակում մեծամասնություն կազմելու:

Այնուամենայնիվ, “Բարև Երևանը” կվերցնի մանդատները և կգնա քաղաքապետարանում իր նպաստը ծառայեցնելու:

Արմեն Մարտիրոսյանը արդեն չի հավատում դատական իշխանություններին և կարծում է , որ Հայաստանում անկախ դատական համակարգ գոյություն չունի:

Կգրանցվի արդյոք լուրջ փոփոխություն ձայների վերահաշվարկի դեպքում, թե ոչ: Այս պահին դա այնքան էլ չի մտահոգում “ Ժառանգության” ներկայացուցչին, քանի որ “ընտրական պրոցեսը մեր երկրում դեռ շատ հեռու է քաղաքակիրթ լինելուց”:

Արմեն Մարտիրոսյանը խոսեց նաև հայտնի տեսանյութի մասին, որտեղ ինքը հայհոյում է այն մարդկանց, ովքեր փորձել են իրեն և իր ներկայացրած կուսակցությանը  100 հազար դոլարով կաշառել:

Ով է փոխանցել այդ առաջարկը: Արմեն Մարտիրոսյանը չի պատրաստվում խոսել այդ մասին, քանի որ եթե նա նշի աղբյուրը, գուցե այլևս տեղեկություններ չստանա իշխանական դաշտից: Արմեն Մարտիրոսյանը չհերքեց նաև,որ առաջարկը հենց այդ դաշտից է եղել:

Վերջինս չցանկացավ ասել, թե ով է տեսանյութի հեղինակը՝ ընդգծելով,  որ դա ոստիիկանների կողմից արված չէ։ Նա հաստատեց նաև ,որ նկարողը ոստիկան չի եղել. “Նկարողը շատ նորմալ անձնավորություն է։ Բայց ես իսկապես չեմ իմացել, որ տեսանկարահանում են, գոնե չէի հայհոյի”, – հավելեց քաղաքական գործիչը:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ