18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Աստված չաներ միավորվեին… ՀԱԿԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի խաղերը

”Նախ պետք է լինել ընդդիմություն: Ես շատ իմ գործընկերների հետ ՀԱԿ-ում չէի ուզում, որ համագործակցի ԲՀԿ-ի հետ: ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, ուզի էլ, չի կարա դառնա: Չի կարող ԲՀԿ-ը հույս ներշնչել որևէ անկեղծ քաղաքական ուժի, որ երկրի խնդիրներով հոգսը տանում է, չի կարող խնդիր լուծել այդ ուժը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Քրիստոնե-ժողովրդավարական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմությունն, ի վերջո, չկարողացավ միավորվել:

ՀԱԿ-ի սխալը ԲՀԿ-ի հետ համագործակցությունն է, իսկ ԲՀԿ-ին ձեռնտու է այդ համագործակցությունը, քանի որ այդ դեպքում նրա մասին խոսում են` որպես ընդդիմության: ”ԲՀԿ-ը պարզ ասում է, թե ով է: Նրան ձեռնտու է, որ իր մասին խոսում են` որպես ընդդիմություն: Նա չի զայրանում, որ իրեն ընդդիմություն են անվանում”:

Ինչ վերաբերում է ”Բարև Երևանին”, ապա Գիմիշյանն ասաց, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովաննիսյանն ամեն ինչ չարեց, որ ավելի լայն շրջանակներ ստեղծի իր շուրջը: Նա անլուրջ համարեց նաև ՀՅԴ-ի այն պատճառաբանությունը, որ չեն միանում ”Ժառանգությանը”, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը չի գլխավորում ցուցակը:

Այսքանից հետո Գիմիշյանը եզրակացրել է. ”Աստված չաներ միավորվեին, որովհետև ընդդիմություն չեն: Ընդդիմությունը մեղավոր է, մեղավոր է արտագաղթի համար: Ուրախալի է, որ կեղծ ընդդիմությունը ձայներ չստացավ, ափսոս որ ՛՛Ժառանգությունը՛՛ քիչ ստացավ, դա հետևանք է նախագահական ընտրություններից հետո հետընտրական պրոցեսների: Շատ մոտիկ ձայներ են հավաքել ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, սա ցույց է տալիս, որ կեղծ ընդդիմություն լինելը կամ քաղաքական խաղեր տալը, ժողովրդի հետ ոչ ազնիվ հարաբերվելը բերում է սրան: Իշխանությունը մասնացեց երեք ուժով և հաղթեց”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ