18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Գենդերային անհավասարությունը եւ կանանց առաջնորդությունը կխթանվեն Հայաստանում

Ս.թ. մայիսի 7-ին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը, Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ) եւ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի պետական համալսարանը նշեցին ԵՊՀ-ում Գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոնի պաշտոնական բացումը: Կենտրոնը կանանց եւ գենդերային հետազոտությունների ուսումնական նոր պլան կմշակի, կաջակցի համալսարանի կին շրջանավարտների մասնագիտական առաջխաղացմանը, կիրականացնի հանրային իրազեկման միջոցառումներ, ինչպես նաեւ կնպաստի գենդերային հավասարության եւ կանանց առաջնորդության հիմնախնդիրներին վերաբերող հետազոտությունների եւ պետական քաղաքականության առաջխաղացմանը:

Կենտրոնը հիմնադրվել է Կանանց զարգացման ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2013 թվականին` ԱՄՆ ՄԶԳ-ի եւ “Բարձրագույն կրթությունը զարգացման համար” ծրագրի համատեղ ջանքերով:  Միացյալ Նահանգների հինգ համալսարաններ են ընտրվել գործակցելու Հայաստանի, Պարագվայի, Ռուանդայի եւ Հարավային Սուդանի բուհերի հետ` նշված չորս երկրներում բիզնեսի, գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներում կանանց համար կրթական ծրագրերն ու հնարավորությունները խթանելու եւ զարգացնելու համար:

Արիզոնայի պետական համալսարանի (ԱՊՀ) կողմից իրականացվող Կանանց զարգացման ծրագրի բաղադրիչը կշարունակի ԱՊՀ-ի եւ ԵՊՀ-ի միջեւ շուրջ մեկ տասնամյակ առաջ սկսված համագործակցությունը եւ կֆինանսավորվի ԱՊՀ-ի Հումանիտար գիտությունների կոլեջի Մելիքյան կենտրոնին հատկացված 1,3 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի միջոցներով: Գալիք երեք տարիների ընթացքում կանանց հիմնախնդիրների հետազոտություններով զբաղվող ԵՊՀ-ի ութ գիտաշխատողներ կմասնակցեն ԱՊՀ-ի Սոցիալական զարգացման ֆակուլտետի կանանց եւ գենդերային հետազոտությունների ծրագրի դասընթացներին, կմշակեն ուսումնական ծրագիր ու նպատակային հետազոտության առաջարկներ: Հայ գիտաշխատողները նաեւ ներկա կգտնվեն ԱՊՀ-ի Հանրային կապերի ֆակուլտետի դասընթացներին: Առաջին խումբը Արիզոնա կմեկնի սույն թվականի աշնանը:

ԵՊՀ-ի Գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոնը որպես հանգույց կծառայի ԵՊՀ-ի կարիերայի կենտրոնի եւ այդ ոլորտում աշխատող համալսարանի ֆակուլտետի համար, ինչպես նաեւ կկազմակերպի ուսանողական միջոցառումներ եւ հանրային իրազեկման ու կանանց առաջնորդությունը խթանող նախաձեռնություններ:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ