28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կենսագրության մութ կետերը. դասընկերը բացահայտեց /ֆոտո/

«Դասարանում 9 հոգի էինք, նա միշտ առանձին էր»,-այսօր՝ սեպտեմբերի 30-ին  «Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կենսագրության մութ կետերը» թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց  Աթեշյանի դասընկերը՝Սահակ Աքքաշին:

Աքքաշին  պատմեց, որ մի անգամ Աթեշյանի պահարանից թանկարժեք  Աստվածաշունչ են գտել, որը դասընկերոջ խոսքով՝ Աթեշյանը գողացել էր։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն էլ   տեղեկացրեց . «Սահակն ինձ պատմել է, որ դասարանում եղել են 9 հոգի, միակն է եղել, որ առանձնացել է մյուսներից՝ իր էությամբ, նկարագրով։ Դժվար են մերվել իրար հետ, և նույնիսկ զբոսանքներին չի միացել։ Նա անընդհատ Երուսաղեմից Բեթղեհեմ է գնացել ու ասել, թե մի ազգական ունի, որը բարձրաստիճան հոգևորական է եղել՝ Մեսրոպ անունով։ Օրերից մի օր խուզարկություն է եղել Սուրբ Հակոբ ժառանգավորաց վարժարանում, ու նրա պահարանից հայտնաբերվել է Սուրբ Բեթղեհեմի եկեղեցուն պատկանող թանկարժեք Աստվածաշունչ, այլ ոչ՝ Երուսաղեմի եկեղեցուն պատկանող։ Այդպես բացահայտվել է, որ նա ինչ-որ իրեր է տեղափոխում։ Երուսաղեմից մի այլ սան՝ Խաչիկ Բալակչյանը, վկայել է, որ 1774թ. հիմնադրված Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն տարիներ առաջ Արամ Աթեշյանը վաճառել է Աստվածաշունչ։ Ես չեմ լսել, որ որևէ հոգևորական վաճառի Աստվածաշունչը»։

Հացպանյանի փոխանցմամբ՝  Աթեշյանի սուտ մատնությամբ տարիներ առաջ ձերբակալվել է Հայր Մանուել Երկաթյանը, ով տարիներով թուրքական բանտերում տառապալից կյանք է ունեցել:

Աքքաշի գնահատմամբ    Աթեշյանը միշտ նախանձել է Հայր Մանուելին, քանի որ վերջինս շատ ավելի սիրված է եղել հայերի կողմից:

Հացպանյանը ընդգծեց, որ նախանձի պատճառը քաղաքական է.«Թուրքիան Կ. Պոլսո հայոց պատրիարքարանին մեղադրում էր Դիարբեքիրում, Սեբաստիայում ծնված քուրդ և թուրք երեխաներին վարժարաններում որպես ապագա հայ հոգևորականներ պատրաստելու մեջ, մինչդեռ Կարագոզյան վարժարան ընդունված բոլոր երեխաները հայեր են եղել: Հայր Մանուելի ձերբակալությունը շատ կարևոր առիթ էր թուրքական իշխանությունների համար, քանի որ Հայր Մանուելի հայրը հայ է եղել, իսկ մայրը թրքուհի: Մինչդեռ  Թուրքիայում անընդունելի է  համարվել թուրք կնոջից ծնված երեխայի հայ հոգևորական դառնալու փաստը»,-եզրափակեց Հացպանյանը:14483960_1207034272695336_1311987238_n14508519_1207034266028670_1636157074_n14509311_1207034312695332_846765857_n 14518739_1207034309361999_405337291_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ