18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքացին պատժեց. Արմեն Մարտիրոսյանն ընդունում է սխալները /վիդեո/

Երևանի  ավագանու ընտրություններին ներկայացված “Բարև Երևան” դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ “ Բարև Երևան” –ի քվեների ցածր տոկոսը` մոտ 8 տոկոս, պայմանավորված է հասարակության հիասթափությամբ. “Մեր քաղաքացիները քաղաքական ուժերից ավելի լավ իմանալով, թե ինչ վիճակում է երկիրը և այդ պայմաններում ընդիմադիր ուժերից միավորված աշխատանք չտեսնելով` հիասթափվեցին և որոշեցին պատժել”:

Արմեն Մարտիրոսյանը պատասխանելով Henaran.am-ի հարցերին ասաց, որ չի կարող կանխատեսել` ինչ կերպ կբաժանվեին երևանցիների ձայները, եթե առաջին համարի տակ առաջադրվեր, ոչ թե ինքը, այլ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արմեն Մարտիրոսյանի համար, սակայն ընտրությունների այսպիսի ավարտը սպասելի է եղել, քանի որ ըստ նրա` գումարի կարիք ունեցող շատ մարդիկ կան Հայաստանում և դժվար է դիմանալ գումարի առաջարկը չընդունելու գայթակղությանը:

Արմեն Մարտիրոսյանը անդրադարձավ նաև Եվրոպակամ դիտորդական առաքելության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի հայտարարություններին:

“Բարեւ Երեւանը” գլխավորող Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցի մանրամասները`  Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ