18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուրիխանյանը խոհեմացավ

Բլոգեր Էդգար Բարսեղյանը “Ֆեյսբուքյան” հանրագրում գրում է.

“Ահա և վերջ։ Ամիսներով ձգձգվող դատահետաձգությունը վերջապես ավարտվեց։ Տիգրան Ուրիխանյանը, գոնե ինձ համար՝ անակնկալ քաղաքական խոհեմություն դրսևորելով, դիմում ներկայացրեց դատարան՝ հայցադիմումից հրաժարվելու մասին։ Ողջունում եմ այդ իսկապես խելացի քայլը որը մեզ երկուսիս էլ կազատի անիմաստ քաշքշուքից ու թույլ կտա մեր ժամանակն ավելի օգտակար կերպով օգտագործել”:

 

Հիշեցնենք,  որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատական հայց էր ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ: Նա պահանջում էր ՝ իր պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 դրամ բռնագանձել (+500.000 իր կողմից վարձած փաստաբանի վճարը, +30.000 տուրք) հօգուտ հայցվորի։ 

Ի դեպ, օրերս “Բարեւ Երեւան” դաշինքն է հանցագործության մասին դատախազություն հաղորդում ներկայացրել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի դեմ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ