08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի նվաստացրեք…ՀՀԿ-ական պատգամավորը խոստովանեց, որ խախտումներ եղել են

՛՛ՀՀԿ-ը հաստատեց իր հաղթանակը երիցս, բայց ես պետք է ասեմ, որսա պատերազմ չի, որ հաղթանակ անվանենք, ուղղակի երեք անգամ փաստվեց այն հագմանքը, որ ՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունը վայելում է ավելի մեծ հեղինակություն, քան մյուս ուժերը՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Նա նշեց, որ ամեն անգամ պարտվող ուժերը իրենց պարտությունը կապում են ընտրախախտումների հետ և ուրիշ պատճառ չեն կարողանում տեսնել իրենց պարտության մեջ: ՛՛Նույնիսկ չնչին ձայներ հավաքած ուժերն են իրենց պարտությունն ընտրախախտումներով բացատրում: ՛՛Հանրապետականը՛՛ վայելում է ավելի մեծ հարգանք, քան մյուսները՛՛,-նկատեց պատգամավորը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց, որ թվերն, իհարկե, շատ խոսուն են: Նա շեշտեց, որ Երևանի ավագանու ընտրություններում մոտ տասը տոկոսը չէր կարող էական փոփոխության բերել, սակայն զարմանալին այն է, որ ՀՀԿ-ը հաղթում է ընտրություններում, սակայն հասարակությունը շարունակում է մտածել արտագաղթի մասին: Խառատյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ի հաղթանակին նպաստեց նաև հիասթափվածությունն ընդդիմությունից, որն այդպես էլ չկարողացավ միավորվել:

Ազգագրագետի կարծիքով՝ այս մի քանի տարվա ընթացքում լինելու են ատկատներ, փակ շուկայի փոխարեն կառուցվելու է Սամվել Ալեքսանյանի ցանկացած կառույցը և այլն:

Հակադարձելով Բադեյանն ասաց, որ ոչ մեկին չեն պարտադրել ընտրել ՀՀԿ-ին: ՛՛Ի՞նչ է, մարդուն ուղղորդեցին,ասեցին գնա սրան ընտրի,  ի՞նչի այդ մարդը իր խելքը չունի, ոչ այդպես չէ, մի նվաստացրեք, եղել են խախտումներ, բայց զրո ամբողջ մի քանի տոկոսով են ազդել՛՛,-ասաց նա:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ