Հանրայինը` “Առաքելության”-ը, ՀՀԿ-ն` “Կենտրոնին”
Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված բոլոր 7 քաղաքական ուժերից միայն 6-ի նկատմամբ խտրականություն չի եղել: Այս մասին յասօր` մայիսի 7-ին, “Հենարան” ակումբում լրագրողներին ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ներկայացնելով լրատվամիջոցներում 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը` նա նշեց, որ “Հանրային” հեռուստաընկերությունը ակնհայտորեն խտրականություն է դրսեւորվել “Առաքելություն” կուսակցության նկատմամբ:
Ըստ Նավասարդյանի, լինելով ընտրություններում գրանցված կուսակցություն, “Առաքելությունը” պետք է եթեր հրավիրվեր: Չնայած Նավասարդյանը ասաց, որ պիտի դեռ ճտվի` գուցե հրավիրել են, նրանք են հրաժարվել:
Բացի “Առաքելությունից” մնացած 6 կուսակցությունների նկատմամբ հավասարությունը պահպանվել է: Ավելի մեծ ուշադրություն էր դարձվում “Բարեւ Երեւան” դաշինքի վրա: Երկրորդ տեղում ԲՀԿ-ն էր: “Եթերային ժամանակի ծավալով առաջատարները “Բարեւ Երեւան” դաշինքն եւ ԲՀԿ-ն էր, իսկ հաճախականությամբ՝ ՀՀԿ-“,-ասաց Նավասարդյանը:
Մոնիտորինգը պարզել է, որ քարոզչությանը ակտիվություն ցուցաբերել են “Կենտրոն”, “Երկիր Մեդիա”, “Արմնյուզ” եւ “Հ2” հեռուստաընկերությունները:
Ի դեպ, “Կենտրոն” հեռուսաընկերությամբ համարյա ՀՀԿ-ն չէր երեւում: Ըստ Նավասարդյանի, հետաքրքրվել են եւ պարզել, որ ՀՀԿ-ն չի ցանկացել այդ հեռուստաընկերությամբ լուսաբանվել:
Մանրամասները` տեսանյութում: