28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կրկեսի օրենքո՞վ. Իրատես

Կառավարությունում խաչակնքել դեռ չեն սովորել, մինչդեռ արժեր: Հատկապես վարչապետի հարցերին պատասխանելուց առաջ, որ հավատա ու հասկանա, որ հարցեր չտա ու խոսելիս չլռեցնի: Ֆինանսների նախարար Վար­դան Արամյանը երեկ ասաց, որ պետական պարտքը ՀՆԱ-ի հանդեպ 2014-2015-ի 43,7 %- ից 2016-ին կհասնի 54,4 %-ի: Աղետ չէ, բայց ռիսկային շեմ է, երբ պետությունը կարող է հա­մարվել անվճարունակ, ուստի կառավարու­թյունը որոշել է 2017-ի պետական բյուջեի ծախսը նվազեցնել 100 միլիարդ դրամով: Գտն­ված քայլ է միանշանակ:

Բայց ելք չէ, ելքը տն­տեսություն աշխատեցնելն է, կամ «սարքելը»: Կառավարության կառուցվածքը փոխեցին, նա­խարարներին փոխեցին, հարկերը փոխում են, ներդրումներն ավելանալո՞ւ են: Ստվերն արևերե՞ս է դուրս գալու:

Բանկերն սկսելու են անտո­կոս վարկե՞ր տալ վարչապետին հանդիպելուց հետո, հետո էլ փակելու են դռներն ու գնան տո՞ւն: Արտադրության համար փող է պետք, իսկ փող չկա: ՌԴ նախագահն ասում է ապրեք ձեր ՀՆԱ-ի 10 % աճով, դուք Բելառուսը չեք, որ ինչ ուզի ստանա: Բրյուսելն ու Վաշինգտոնը չեն ասում` չկա, ասում են պայման կա կոռուպ­ցիան վերացրեք, իրական քաղաքական ու տն­տեսական բարեփոխումներ արեք, սովորեք ու­նեցածը կառավարել:

ՈՒ ի՞նչ: Կա փրկություն օլիգարխիան սկ­սում է երկիրը պահել, որ ինքն իրեն փրկի: Չի՞ ուզում կամավոր: Կա կրկեսի օրենքը: Չի՞ վա­խենում կրկեսից, մանավանդ Գագիկ Ծառուկյանն էլ վերադարձի սկզբին է: Կվախենա, եթե մթնոլորտ փոխվի: Իսկ մթնոլորտի փոփոխու­թյան համար էդուարդ Շարմազանովն ասել է ինչ անել:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ