07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հասկանո՞ւմ եք, այս է իրականությունը …

Երեւանի ավագանու ընտրություններում  ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի քաղաքական նախընտրական ելույթները չազդեցին նրա վարկանիշի վրա, թեեւ ոչինչ չխնայվեց դրա համար.

“Կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, ես, ավագանու բոլոր թեկնածուները և կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին և գնում ենք հաղթելու”,-ասաց Օսկանյանը քարոզարշավի մեկնարկին:

Վարդան Օսկանյանը մեկ ամիս շարունակ երեւանցիներին համոզեց, որ այս ընտրություններն առավել կարևոր են, քան նախագահական ընտրությունները, որ նախագահական ընտրություններն արդեն անցել են, իսկ մյուս ընտրությունները լինելու են 5 տարի հետո: Վարդան Օսկանյանը ավագանու ընտրությունները նույնիսկ խորհրդարանական ընտրություններից առավել կարևոր էր համարում, քանի որ վերջինս լինելու է 3 տարի հետո:

Որ “Բարգավաճ Հայաստանը” “կյանքը դրեց” այս ընտրություններում` ապացուցելու իր “թափը”, դա բոլորս տեսանք` “լրագրող թիթեռնիկների” օպերացիայով սկսած` ընտրակաշառք բաժանելով վերջացրած: 

կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին և գնում ենք հաղթելու

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/29/224734/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին և գնում ենք հաղթելու

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/29/224734/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Համաձայն ենք պարոն Օսկանյանի հետ, որ ընտրության օրը  “առավոտ 7.30-ից կուտակումներ են, մարդկանց գունավոր գրիչներ են բաժանում … արդեն այս ամենը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս … “: Իհարկե, մտահոգվելու տեղիք կա, այն էլ որքան, նաեւ “Բարգավաճ Հայաստանի” գործողությունների մասով, որոնք պաթետիկ ելույթների եւ լաչառական մոդուսի տակ անհնար է թաքցնել: Բայց սա բոլորովին այլ պատմություն է:

Վարդան Օսկանյանը քվեարկել է Բաղրամյան 1 փակուղիում տեղակայված 9/24 ընտրատեղամասում: Այստեղ Օսկանյանի կուսակցությունը պարտվեց նախկին կոալիցիոն գործընկեր “Հանրապետականին”: Օսկանյանի ընտրատեղամասում քվեարկության արյունքներն այսպիսին են. “Առաքելությունը” այստեղ ստացել է 5, ԲՀԿ-ն 143, ՀԱԿ-ը 45, ՀՅԴ-ն` 40, ՀՀԿ-ն 247, ՕԵԿ-ը` 18: 9/24 տեղամասում անվավեր քվեաթերթիկների թիվը 26 է, մասնակցել է  1360 ընտրող:

Մտահոգվելու տեղիք իսկապես կա … այս է իրականությունը` կասեր պարոն Օսկանյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ