18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Որքան հաճախ է պետք լողացնել երեխաներին

Թեեւ ընդունված է երեխաներին, հատկապես՝ նորածիններին, ամեն օր լողացնել, սակայն պարզվում է, որ դա այնքան էլ օգտակար չէ։ Ամերիկացի մասնագետները նշում են, որ երեխային ամեն օր լողացնելն ավելորդ է։ Ավելին, դա կարող է վնասել երեխային՝ առաջացնելով այնպիսի հիվանդություններ, ինչպիսին մաշկային էկզեման կամ գերզգայունությունը ջրի նկատմամբ։

Նորածինների մաշկը էլ ավելի զգայուն է, այնպես որ հաճախ լողացնելու կարիք չկա, կարող եք հատվածաբար լվանալ երեխայի մաշկը։ Նորածնին լողացնելուց անպայման սպունգ օգտագործեք՝ հատկապես մարմնի ծալքերը լվանալու համար։

Ամերիկացի մասնագետները նշում են, որ 6-11 տարեկան երեխաներին պետք է լողացնել շաբաթական 1-2 անգամ։ Նրանք նշում են, որ երեխայի՝ կեղտի հետ շփումն այնքան էլ վատ չէ՝ հենց այդ կերպ են նրանք զարգացնում իմունիտետը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ