28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«ՀՀԿ-ի հաջողության դեպքում Սերժ Սարգսյանը կորոշի, թե ով կլինի վարչապետ»

ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև այս պահի դրությամբ ոչ մի ահնդիպում չի նախատեսվում: Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե հնարավոր է, որ նորանշանակ վարչապետն ու նախարարներն անդամագրվեն ՀՀԿ-ին, նա ասաց. «Նոր նախարարները և վարչապետ Կարապետյանը մեր քաղաքական թիմի անդամներ են»: Շարմազանովը հավելեց, որ ինչպես այս, այնպես էլ նախորդ կառավարությունների համար «Հանրապետականը» քաղաքական պատասխանատվություն է կրում: «Կլինեն նրանք ՀՀԿ կազմում, չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում»:

Իսկ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ը տեսնում է այս պաշտոնում նաև խորհրդարանական ընտրություններից հետո, այս մասին ՀՀԿ խոսնակը նախ ասաց, որ այստեղ կա 2 գործոն. «Նախ ես չէ, որ պետք է տեսնեմ նրան պաշտոնում կամ չտեսնեմ, բացի այս այստեղ 2 քայլ կա, նախ ՀՀԿ-ն ընտորւթյուններին պետք է ստանա հանրության վստահության քվեն, ստանա իրաավունք միանձնյա կամ գործընկերների հետ առաջադրելու վարչապետ, ապա կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կներկայացնի վարչապետի թեկնածուին»:

Ինչ վերաբերում է Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելուն, ապա Է. Շարմազանովն ընդգծեց,  որ իրենց համար ՀՀ-ում չկան թշնամիներ ու հակառակորդներ, կան ազնիվ մրցակիցներ, իրենք մրցապայքարի կողմնակիցներ են ու բարիկադներ էլ չեն դնում մյուս ուժերի ու իրենց միջև:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ