08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ժողովուրդը գերադասեց այս անգամ “գոնե շնից մազ պոկել”

”Նախախորհրդարանի” ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

”Վերջին ժամերի ամենամեծ տհաճությունը ոչ թե խունտայի անասնական հռճվանքն է, այլ պաշտոնական ընդդիմության կեցվածքը` ամեն ինչում մեղադրել ժողովրդին: Բա երեք ամիս առաջ էս նույն ժողովրդին սեր էիք բացատրվում, հիմա նորից հին օրերի երգը հիշեցիք. “էժանագին, ծախվող, ստրկամիտ”… Ժողովուրդը նույնն է մնացել, տիկնայք ու պարոնայք` հպարտ, վիրավորված ու դառնացած, այդ դուք էք ձեր մանդատների ու գործարքների համար տարիներ շարունակ ծախում նրան ու ծախվում առաջին իսկ առիթով: Եթե այդքան ազնիվ էիք` փետրվարի 20-ին վայր դնեիք ձեր պատգամավորական լիազորությունները, կաթվածահար անելով ԱԺ-ն ու նոր զարկ տալով պայքարին…Չէ, գնացիք նոր “ընտրություններին”, դրանով իսկ օրինականացնելով նախորդ` նախ-ագահական զավեշտը: Ժողովուրդը շատ լավ էլ հասկացավ դա ու գերադասեց այս անգամ “գոնե շնից մազ պոկել”` փող վերցնել, այլ ոչ թե ամբողջը ձեզ թողնել: Ու գումարն էլ այդ` 5 հազար դրամ լինի, թե 20, դա ժողովրդի գինը չէ, այլ ձեր գինն է, այդքան է ձեզ ու ձեր ծառայությունը գնահատել խունտան: Քանզի նման խայտառակությանը մասնակցելով, հետն էլ ժողովրդին հորդորելով ` գալ, մասնակցել “ընտրություններին”, դուք միայն խունտային էք ծառայություն մատուցել, օրինականացնելով նրան: Խուժան ու պոռնիկ են կազմակերպել ընտրությունները? Այո, իսկ ինչ` չգիտեի՛ք որ տենց ա լինելու? Խուժանանոց ու պորնիկանոց մտնելիս մի զարմացեք խուժան ու պորնիկ տեսնելուց: Բայց գոնե երիտասարդներին մի խաբեք, հետներդ այնտեղ տանելով: Ժողովրդին ծաբել արդեն չի ստացվում: Ընտրությունները նման տեղերում, նման օրենքներով ու պայմաններով չեն ստացվում: Ստացվում է այ սա…”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ