14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կարող եմ աշխատել բոլորի հետ. Արմեն Ամիրյան

Մշակույթի նորանշանակ  նախարար Արմեն Ամիրյանը պաշտոնը ստանձնելուց հետո  մի փունջ վարդ է գնել և գնացել տուն՝ ուրախ լուրը տիկնոջը հայտնելու:

«Դռան զանգը տվեցի,  կինս բացեց, գրկախառնվեցի նրան և ականջին շշնջացի. «Սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին»: Երբ որ զգացի նրա  թրթիռը իմ գրկում, շտապեցի հավելել՝ հանգստացի՛ր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ», – կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում  ասաց  նորանշանակ նախարարը:

Ամիրյանը հավաստիացրեց՝ աշխատելու է չափազանց թափանցիկ:

«Ես ձևակերպում եմ խնդիրները, և այդ խնդիրների մեջ, եթե կադրերը կտեղավորվեն, ապա կարող եմ աշխատել բոլորի հետ: Եթե չեն տեղավորվի, ինքնաբերաբար այդ մարդիկ կփոխարինվեն այլ աշխատողներով, որովհետև ինձ համար կարևորագույնը հայ մշակույթն է», – ասաց Արմեն Ամիրյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ