11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Անտրամադիր են. Հրապարակ

Բավարար ձայներ չստացած կուսակցությունների թիմերում սկսվել է հետընտրական “ռազբորկաների” շրջանը` ամեն մեկը փորձում է պարզել, թե ում մեղքով չանցավ կամ քիչ ձայներ հավաքեց իր թիմը: ԲՀԿ-ն կրկին հայտնվել է երկակի վիճակում`այնպես, ինչպես Աժ 2012-ի ընտրություններից հետո, երբ չգիտեին` բողոքեի՞ն, թե՞ հաշտվեին ստացած քվեների քանակի հետ:

Անտրամադիր են հատկապես ՕԵԿ-ում, որտեղ կարծում էին, թե այն խորամանկությունը, որ դրսեւորել էին Արմեն Երիցյանին առաջ մղելով` ամբողջ քարոզչությունը նրա վրա կառուցելով, արդյունավետ կլինի:

Այստեղ հասկանում են, որ ՕԵԿ-ի ստացած ձայները բացառապես ԱԻ նախարարինն են, քանի որ անգամ նախընտրական հանդիպումների ժամանակ, որոնց ընթացքում երբեւէ ոչ Արթուր Բաղդասարյանը, ոչ նրա աջ ձեռք Հեղինե Բիշարյանը չերեւացին, ընտրողները հասկացրել են, որ հույս չունենան, թե ՕԵԿ-ին ձայն կտան, եւ որակումներ “չեն խնայել” նրանց հասցեին:

Այսինքն` 2017-ի ընտրություններին ՕԵԿ-ի հանդես գալը քիչ հավանական է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ