01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Համասեռամոլների Parada-ն չի ցուցադրվի տիկնիկայինում

Օրերս Երևանում Գերմանիայի դեսպանության և ԵՄ ներկայացուցչության կողմից նախատեսվել էր անցկացնել կինոդիտումների շարք,որի ընթացքում պետք է ցուցադրվեր համասեռամոլության քարոզ պարունակող սերբական հայտնի Parada ֆիլմը:

Հայազն Միության կողմից կազմակերպվեց բողոքի ակցիա Գերմանիայի դեսպանատան առաջ,այնուհետև ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին The Club անվանումով ակումբ,որտեղ պիտի լիներ ֆիլմի առաջին ցուցադրությունը,սակայն ի ուրախություն բոլորիս ակումբի ղեկավարությունը հրաժարվել էր ցուցադրության թուլատվորությունից:

Միության ներկայացուցիչները հանդիպում ունեցան նաև Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ,ով լսելով բոլոր փաստարկները, ի վերջո հրաժարվեց իր ղեկավարած թատրոնի դահլիճը տրամադրել ֆիլմի ցուցադրության համար:Անկեղծորեն հիացած ենք պարոն Բաբայանի ազգային-մտավորականի համարձակ կերպարով ու կարծում ենք,որ նա լավ օրինակ կծառայի շատերի համար:

Մենք չենք ուրախանալու այս փոքրիկ հաջողություններով ու չենք դադարեցնելու մեր պայքարը պղծությունների քարոզի դեմ:
Հայազն Միություն
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ