28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Բերեզովսկիներ» կունենանք. Հրապարակ

Ի՞նչ չկաողացավ անել Հովիկ Աբրահամյանը, որ պարտավորվել է անել Կարեն Կարապետյանը։ Այս հարցի պատասխանը փորձենք գտնել ինքներս, որովհետեւ Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի անձի հետ դա շատ քիչ կապ ունի։ Եվ խնդիրը, որը նրանցից մեկն ուզում էր, իսկ մյուսն ուզում Է լուծել, հանրայնացված է այն աստիճան, որ դադարել Է միայն վարչապետի
խնդիրը լինելուց, եթե, իհարկե, վարչապետը կախարդական փայտիկ չունի։

Եվ, ուրեմն, լինելով թվաբանությունից բավականին ուժեղ, Աբրահամյանը հասկանում էր, որ ինչքան շատ փող տան խոշոր բիզնեսմենները (նրա ժամանակ այդպես էին կոչվում օլիգարխները), այնքան իր գործը կհեշտանա։ Այդ նպատակով նա խոշորներին հրավիրում Էր խորհրդակցության, համոզում, բացատրում, թվարկում օրենքի դաշտում գործելու առավելությունները։ Բայց նրան թվում էր, թե միայն ինքը հաշվել գիտի։ Դու մի ասա՝ հաշվել գիտեն նաեւ օլիգարխները, որոնք այդպես Էլ չհամաձայնեցին դուրս գալ ստվերից։ Ինչու։ Որովհետեւ իշխանությունը, երբ ձեւավորվում էր հենց այդ օլիգարխիայի միջոցներով, այդպիսի պայման չէր դրել նրանց առաջ։ Նրանք կոպեկը կոպեկին վճարել էին եւ հավաստիացումներ ստացել, որ այդ ամենը կոպեկը կոպեկին հետ են ստանալու։ Հովիկ Աբրահամյանը եկել, չգիտեմ ինչ էր ասում։ Դա նույնն էր, թե մեկն ապառիկով ապրանք առնի, եւ մի որոշ ժամանակ անց բանկը կանչի իր վարկառուին, թե պայմանագիրը փոխում եմ, որովհետեւ խանութն այս ընթացքում իր ապրանքը թանկացրել է։

Պատկերացունեմ եք, թե ինչ կաներ վարկառուն։ Այո, դատի կտար, կդիմեր համապատասխան ինստանցիաներ, կհասներ Եվրադատարան, թե այս ի՞նչ բան է, ինձ կողոպտում են։ Օլիգարխները, սակայն, հասարակ քաղաքացի չեն, որ այսպիսի հուսահատ մեթոդների դիմեն։ Նրանք գնացին ուղիղ ճանապարհով, այն է՝ դուրս չեկան ստվերից, եւ իշխանությունն էլ հասկացավ, որ բացատրական աշխատանքներով այդ հարցը չի լուծվի։

Իշխանությունը երկար-բարակ մտածելուց հետո գտավ Կարեն Կարապետյանին, որն ըստ էության խոշոր բիգնեսի եւ օլիգարխների վրա բերած «տղեն» է։ «Մոլ», տեսեք, հա, դրսի մարդ է, ձեզնից շատ տարբեր, որ նաեւ ընդգծված կոմպլեքսներ եւ ձեր մասին գեղեցիկ հիշողություններ չունի։ Բայց Հայաստանում ստեղծված իրավիճակում սա շատ վիճելի արգումենտ է օլիգարխներին օրենքի դաշտ բերելու, տնտեսությունը տեղից շարժելու համար։ Ավելին, իմ կարծիքով, Հովիկ Աբրահամյանի գնալով՝ մեր որեւէ պրոբլեմ չվերացավ, բայց Կարեն Կարապետյանի գալով՝ մեկն ավելացավ։ Ինչո՞վ կվերջանա Կարեն Կարապետյանի մուտքը Հայոց աշխարհ, ես չգիտեմ, բայց, դատելով Կարապետյանի «պուտինյան» ոճի, առարկություններ չընդունող առաջին հայտարարություններից, կարելի է սպասել, որ մենք առաջիկայում բերեզովսկիներ կունենանք, որոնք կճողոպրեն Հայաստանից։

Ո՞րը կլինի Կարեն Կարապետյանի գործունեության հիմնական ուղղությունը՝ հայ պաշտոնյաներին կարգի հրավիրելը, թե օլիգւսրխներին մենաշնորհներից զրկելը։ Նախարարների, առանձին մարզպետների վրա հոխորտալու համար նրան որեւէ հատուկ թիմ նույնիսկ պետք էլ չէ։ Դրա համար լիուլի բավական է իր պաշտոնը, մի քիչ էլ՝ նախագահի աջակցությունը։ Բայց Կարապետյանը թիմ է հավաքում։ Հարց է առաջանում՝ որ ի՞նչ անի։

Կարեն Կարապետյանի ամենահուսադրող հայտարարություններից մեկն այն է, որ ազատություններ է տալու փոքր եւ միջին բիզնեսին, ՀՀ եւ ոչ ՀՀ քաղաքացի բոլոր մարդիկ կարողանալու են ներդրումներ անել Հայաստանում, բիզնես ունենալ եւ հավասար դաշտում գործել բոլորի, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ։ Անկեղծ ասած՝ շատ եմ ուզում հասկանալ, թե ինչպես է դա պատկերացնում Կարապետյանը, թե որեւէ մեկն իր համեստ միջոցներով ինչպես կարող է հավասար պայմաններում հայտնվել նշվածների հետ։ Եթե մեկը Երեւանում մթերային խանութ բացելու իր ծրագրով դիմի համապատասխան ինստանցիաներին, այդ մարմինների պրոֆեսիոնալներն ինչ են անելու՝ խաբեությամբ խրախուսելու են նրան, թե ազնվորեն ցուցամատը տանելու են քունքի մոտ ու պտտեցնեն՝ խելքդ հացի հետ ես կերել։ Դե, Հայաստանում պետք է խելքդ հացի հետ կերած լինես, որ բանկից վերցրած վարկով մրցակցության մեջ մտնես «Երեւան սիթիի» հետ։

Երկու օրում կխժռեն քեզ, ու ստիպված կլինես խանութիդ վրա գրել. «Վաճառվում է կամ տրվում վարձով՝ մի ուրիշ խելքը հացի հետ կերւսծի»։ Թյուր կարծիք Է, թե փողատերերին կստիպեն կապիտալը դուրս տանելու փոխարեն ներդրումներ անել Հայաստանում։ Փողատերերը, իմ կարծիքով, լուրջ մարդիկ են, որոնց պետք չէ զվարճացնել այդպիսի կոչերով։ Կարող եք վստահ լինել, որ նրանք առանց
որեւէ մեկի ասելու էլ ներդրում անելու ամենափոքր հնարավորության դեպքում կանեն դա՝ առանց Կարեն Կարապետյանի ցուցումի կամ հրամանի։

Միանգամայն այլ հարց է փողատերերին համակարգից հեռացնելը, ընդ որում՝ առանց վիրահատական միջամտությունների։ Դրա համար, նախ՝ իշխանափոխություն է հարկավոր, այնպիսի իշխանության ձեւավորում, որը «դու՝ ինձ, ես՝ քեզ» բնույթի պայմանագիր չի ունենա խոշոր բիզնեսի՝ Հայաստանում ավելի հասկանալի բառով՝ օլիգարխների, մենաշնորհյալների, «սվոյների» հետ։

Նոր Սահմանադրությունը հույսեր ներշնչում է, իհարկե, բայց նույնիսկ նոր Սահմանադրությունը ոչինչ անել չի կարող, եթե «վախեցած» օլիգարխներն ու փողատերերը գալիք ընտրություններով իշխանության օղակները լցնեն իրենց մարդկանցով՝ զավակներով, հորքուր-մորքուրի երեխաներով։ Գուցե այս ուղղությամբ մտածի մեր նոր վարչապետը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ