22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

“Օրինաց երկիր”-ը շնորհակալ է եւ շնորհավորում է

“Օրինաց երկիր” կուսակցությունը շնորհավորում է Երեւանի ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին:

Շնորհակալություն ենք հայտնում զանգվածային լրատվության միջոցներին մեր քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար:

Ընտրությունների վրա, սակայն, իր կնիքը թողեց ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային հեղինակությունների ակտիվ գործունեությունը, ինչը Երեւանի բազմաթիվ վարչական շրջաններում առաջացրեց վախի մթնոլորտ եւ այս մասին ընտրական ողջ ժամանակաշրջանում ՕԵԿ-ը բազմիցս բարձրաձայնել է:

Այդուհանդերձ, ընտրությունները համարելով կայացած փաստ, “Օրինաց երկիր” կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած երեւանցիներին:

ՕԵԿ նախընտրական շտաբ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ