07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Պատահական չէ, որ Շարմազանովը, Աշոտյանը նահանջեցին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը “ֆեյսբուքյան” հանրագրում գրում է.

“Փետրվարի 18-ը չդարձավ քաղաքական նոր համակարգի, նոր հարաբերությունների խորհրդանիշ:
Իներցիայի ուժը հուշում էր, որ Երևանի ավագանու ընտրություններն ավելի լավ որակ ունենալ չեն կարող:
Այս անգամ Սերժ Սարգսյանի կողքին մարդկանց ու մոտեցումների դեֆիցիտ չկար:

Այդ մոտեցումը, սակայն` սերնդափոխությունը չէր, անկախ` արտաքին էֆեկտից, Տարոնի ու նրա շտաբի պատասխանատուների ջահել լինելուց:

Սերնդափոխությունը միայն տարիքային ցենզով պայմանավորված փոփոխություն չէ: Այն, առաջին հերթին` քաղաքական նոր մտածողություն է, քաղական նոր օրակարգ, արժեքային համակարգ, հետո` թիմ` այդ ամենը կյանքի կոչելու կարողությամբ:
Այդ ամենը մենք չտեսանք, պայմանականորեն` նոր թիմը կիրառեց “ծերուկների” գործունեության ողջ զինանոցը:

Պատահական չէ, որ ընտարարշավի վերջին օրերին Շարմազանովը, Աշոտյանը նահանջեցին. ասպարեզ եկան տարբեր ընտրատարածքները բռոնյա արած օլիգարխները, տեղամասեր “նայող” քրեականները, այսինքն` մարդիկ, ովքեր “հայկական ձևով” ընտրությունների վարպետներ են ” …

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ