13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընտրակաշառքն ու գազելներով տեղամաս մարդ բերելը արձանագրվել է. եվրոպական դիտորդական առաքելության գնահատականը

Եվրոպացի դիտորդների 12 հոգանոց առաքելությունը հետեւել է մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններին` Ստյուարտ Դիքսոնի գլխավորությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող Ստյուարտ Դիքսոնը կիսվեց իր դիտարկումներով և նկատառումներով:

Նա նշեց, որ միջազգային դիտորդները հավատում են, որ իշխանությունները նաև պատասխան կգտնեն այն քաղաքացիների հանմար, ովքեր հաշվառված են, բայց չեն բնակվում հաշվառման հասցեում:

Եվրոպացի դիտորդների կողմից բարձրացվել է քվեների գնման հարցը. “Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին, որ ստեղծեն մի մթնոլորտ, որտեղ չի գործի կանխիկ դրամի խթանը”:

Միջազգային դիտորդներին պարզվում է հիացրել է Հայաստանի նոր ընտրական օրենսգիրքը. “Մենք գնահատեցինք Հայաստանի նոր ընտրական օրենսգիրքը, որում արված փոփոխությունները բազմաթիվ հնարավորություններ են ընձեռում, ինչպես ընտրողների, այնպես էլ վերահսկող մարմինների համար“:

Այդուհանդերձ, որոշակի առաջընթաց եվրոպացի դիտորդները գրանցել են հակակոռուպցիոն միջոցառումների առումով. “Մի քանի միջադեպերի բացառությամբ, քվեարկությունը իրականցվում էր խաղաղ և ընտրությունները տեխնիկապես նախապատրաստված էին: Քվեարկության գաղտնիությունը պահված էր”,-նշեց Դիքսոնը:

Եվրոպացի դիտորդի գնահատմամբ` ընտրատեղամասային ընտրական տեղամասերի համակարգը նույնպես ճիշտ է կառուցված. “Ընտությունները մի շարք հանգամաքներով պայմանավորված` եղել են թափանցիկ: Չնայած դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն”:

Ստյուարտ Դիքսոնին հատկապես մտահոգել է բջջային հեռախոսների օգտագործումը՝ հատկապես քվեների հաշմման ժամանակ, նրա դիտարկմամբ` այդ հանգամանքը խոչընդոտող  է:

Ընտրությունների ընթացքը խոչընդոտող երկրորդ հանգամանքը ըստ դիտորդների` մեծ քանակությամբ տեղական դիտորդների ներկայությունն է տեղամասերում:

“Մենք համոզված ենք որ որոշ դիտորդներ գործում էին քաղաքական կուսակցությունների և դաշինքների օգտին”,-հավելեց Ստյուարտ Դիքսոնը:

Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր ներկայացված կուսակցությունները և կազմակերպությունները կստանան իրենց գրավոր առաջարկներն ու դիտողությունները և “հավանաբար դա կնպաստի գալիք ընտրություններում առավել առաջընթաց գրանցելուն”:

Դիտորդները նկատել են նաև գազելներով և այլ երթևեկելի միջոցներով մարդկանց տեղափոխումը տեղամասեր: Այս հարցին ևս կանդրադառնան իրենց զեկույցում:

Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ եվրոպացի դիտորդների վերջնական զեկույցը կհրապարակվի հոկտեմբերին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ