22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ինչ գիտեր “Հանրապետականը” /վիդեո/

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գնահատմամբ` մայիսի 5-ին` Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ արտառոց որևէ դեպք չի գրանցվել: Եղել է միայն մեկ դիմում բողոք “ Ժառանգության “ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի  կողմից: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այդ դիմումին անպայման ընթացք կտրվի և կքննարկվի առաջիկա ԿԸՀ նիստերի ժամանակ:

Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց .”Շատ նախնական գնահատմամբ կարող եմ առանձնացնել մի հանգամանք, որ նշված դեպքերը վերաբերվել են առանձին միջադեպերի, որոնք տեղի են ունեցել ընտրական գործընթացում, իսկ այս գործընթացը այնպիսին է, որ բացարձակ իդեալական ընտրությունները ուղղակիորեն անհնար են”:

Մինչ արդյունքների ամփոփումը` “Հանրապետական” կուսակցությունը ինչ հիմքերով է շտապել հաղթանակը տոնելու` հրավառության տեսքով, լրագրողները հարցրին ԿԸՀ նախագահին:

”Այդ կուսակցությունը վստահված անձինք և հանձնաժողովականներ ուներ տարբեր տեղամասերում և բնական է, որ կարող էր ժամանակից առաջ իմանալ մոտալուտ հաղթանակի մասին”,-ասաց Մուկուչյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ