28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն

ԱԺ-ում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթեցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ նախագիծը նպատակ ունի սահմանել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց ոչ պատշաճ եկամուտների հայատարարագրման իրականացման, կարգի չպահպանման կամ սահմանված ժամկետներում առնչվող իրավահարաբերությունները: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ նախագիծը մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում, և այս նախաձեռնությունը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները, որոնք վաղուց նյութական իմաստով կարգավորված էին, բայց հետևանքային առումով՝ ոչ:

Մեջբերելով միջազգային փորձը՝ Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե դրա պատասխանատվությունը լինում է կամ կարգապահական, կամ վարչական, կամ քրեական: Առաջարկվում է, որ եթե բարձրաստիճան էթիկայի հանձնաժողով հայտարարագիր չեն ներկայացնի նրանք, ովքեր պարտավոր են, այդ անձանց արվելու է նախազգուշացում, հետո 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում՝ վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Երկրորդ խախտում է համարվում հայտարարագրի ներկայացնելը՝ կարգի խախտմամբ, որի դեպքում ևս նախազգուշացում կլինի և կրկին վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: «Երրորդ խախտումը՝ հայտարարագիր ներկայացնելու անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու դեպքում, առաջացնում է պատասխանատվություն 200-400 պատակի չափով»,-ասաց նա և նշեց, որ այս դեպքում կորոշվի վարչական, թե քրեական տույժ սահմանել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ