14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) պատվիրակությանը` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ:

ՀՀ նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին հայրենիքում եւ բարձր գնահատել տարիներ ի վեր՝ սկսած 1988թ-ից, ՀՕՖ-ի հայրենանվեր գործունեությունը ինչպես աղետի գոտում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում ու Արցախում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մեծ նվիրումով իրականացված ծրագրերի համար եւ հանդիպման մասնակիցներին խնդրել իր երախտագիտությունը փոխանցել նաեւ ֆոնդի բոլոր ներկայացուցիչներին, գործընկերներին ու բարերարներին, որոնց օժանդակությամբ իրականություն են դարձել կազմակերպության ծրագրերը:

Հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին եւ վստահություն հայտնել, որ Սրբազանի իմաստնությունն ու կազմակերպչական տաղանդը դեռ երկար տարիներ կծառայեն հայ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՕՖ-ի օժանդակությունը սիրիահայ մեր քույրերին ու եղբայրներին, որոնց համար Հայաստանն անում է ամեն հնարավորը՝ մեղմելու նրանց խնդիրներն ու հոգալու հոգսերը:

Հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահը բարերարներ Էդվարդ եւ Ժանէթ Մարդիգյաններին հանձնել է ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ եւ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար օրերս նրանց շնորհված պետական բարձր պարգեւները՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալները, շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել երկարամյա հայրենանվեր գործունեության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացման հեռանկարին, տնտեսական առաջնահերթություններին, ներդրումների ներգրավման եւ արտահանման խթանման ուղղությամբ պետական քաղաքականությանը, սիրիահայերի աջակցության ծրագրերին եւ մի շարք այլ թեմաների:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ