04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Տեսե՞լ եք, որ մարդուն նշանակեն նախարար՝ առանց իր համաձայնության. Ա. Մինասյան (վիդեո)

«Ինձ համար առաջնորդողը պետք է լինի սահմանադրությունը, մասնավորապես շրջակա միավայրի պահպանությունը, վերականգնումը և, բնականաբար, ողջամիտ օգտագործումը պետական և հանրային նշանակության հիմնական պարտավորությունն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տիրապետում է բնապահպանական խնդիրներին: Ճշտող հարցին՝ պրոֆեսիոնալ առումով կկարողանա՞ ոլորտը ղեկավարել, Մինասյանն ասաց, որ այս պահին չի ցանկանում այդ հարցին պատասխանել, քանի որ ԲՆ-ում նախարարի պաշտոնակատարն իր աշխատանքն է կատարում: «Քանի դեռ չկա հրամանագիր, թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպմանը Մինասյանը հայտարարել էր, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այլ մարդու է ցանկացել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում տեսնել: Երբ լրագրողները սկսեցից բնապահպանական ոլորտի խնդիրներից խոսել, Մինասյանը խնդրեց կանխակալ վերաբերմունք չցուցաբերել՝ հայտարարելով, որ ինքը բաց ու հրապարակային գործիչ է. «Թողեք ամեն ինչ իր հունով ընթանա, երբ լինի կարիքը, էդ ժամանակ կխոսենք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ օրինակ պոչամբարների խնդիրը որևէ նախարար չի կարողացել լուծել, Մինասյանը հարցով պատասխանեց՝ հետաքրքրվելով, թե լրագրողներից մեկը որ նշանակվեր նախարար, կարո՞ղ էր հարցին լուծում տալ:

Հարցին՝ բայց քննարկվե՞լ է իր հետ այդ հարցը, Մինասյանն ասաց. «Դուք էսքան ժամանակ տեսե՞լ եք, որ մարդուն նշանակեն նախարար՝ առանց իր համաձայնության»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք չի՞ կարոտում պատգամավորի իր աշխատանքը, Մինասյանն ասաց, որ միշտ էլ կարոտում է խորհրդարանը. «Որովհետև այստեղ ազատությունը շատ ավելի որակյալ ու ընդգրկուն է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ