05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Այլ ենթատեքստ չկա էլ, ճիշտը որ խոսենք» (վիդեո)

«Ես այդպես չէի ասի, անշուշտ, բովանդակություն կա, ուղղվածություն կա, բայց դա չի նշանակում, որ էկոնոմիկա մնար, ուղղվածություն չէր լինելու»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատոնակատար Արշվիկ Մինասյանն՝ ի պատասխան հարցին, թե Էկոնոմիկայի նախարարության վերանվանումը զուտ ձևական բնույթ է կրում:

Ա. Մինասյանը պատշաճ չհամարաեց պատասխանել հարցին, թե որքանով է ինքը համապատասխանում Բնապահպանության նախարարի պաշտոնին: Նշենք, որ երեկ և ՀՀԿ-ը, և ՀՅԴ-ը հայտարարել էին, որ Արծվիկ Մինասյանը նշանակվելու է  Բնապահպանության նախարար:

« Պարոն վարչապետը ձևակերպված խնդիրների մասով տեսնումէ  այլ անձ, ես հարգանքով եմ մոտենում: Ես որևէ այլ ենթատեքստ այս հարցում չեմ ուզում տեսնել, չկա էլ, ճիշտը որ խոսենք»,-շեշտեց նախարարի պաշտոնակատարը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ