14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դիպված Լև Տոլստոյի կյանքից

Լև Տոլստոյը ցանկանում էր ստուգել, թե ինչպես են խմբագիրները վերաբերվում սկսնակ գրողների ստեղծագործություններին: Այդ նպատակով նա իր մի քանի պատմվածքներն ուղարկեց մի խմբագրի, որը նրան անձամբ չէր ճանաչում, և ձեռագրի տակ դրեց այլ ստորագրություն:
Անցավ մի քանի շաբաթ: Մեծ գրողը սպասում էր պատասխանի: Սակայն այն չկար ու չկար: Վերջապես, նա ինքը գնաց խմբագրի մոտ:
– Ստացե՞լ եք իմ պատմվածքները, – հարցրեց Տոլստոյը մեղմ ու հանգիստ տոնով:
– Ստացել ենք: Ի դեպ, պետք է հայտնեմ Ձեզ, որ մենք չենք կարող տպագրել: Պատմվածքները թույլ են և գրված են ոչ այնքան գրագետ: Ես Ձեզ խորհուրդ կտամ այդ հասակում զբաղվել ուրիշ գործով: Գրելը ձեր կոչումը չէ…
– Այնուամենայնիվ, սրանից առաջ որևէ բան գրե՞լ եք, – շարունակեց խմբագիրը:
– Գրել եմ: Եվ, պետք է ասեմ, որ…
– Որ ի՞նչ, – հարցրեց խմբագիրը:
– Որ գուցե կարդացած լինեք իմ վեպերը’ «Աննա Կարենինա», «Պատերազմ և խաղաղություն», «Հարություն»…

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ