15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հսկայական գումարներ անտեղի ու անհիմն բյուջեից դուրս են հանվում»

«ՀՀ Կառավարությունը պատասխանատվություն է կրում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համար, հետևաբար չի կարելի հանրության մի կեսին անտեր թողնել կամ ուշադրությունից դուրս:  Հիմա  արդեն 2017 թվականի բյուջեի նախագիծն է մշակվում, ուստի, վարչապետի առաջ դրված խնդիրներից մեկը պիտի լինի  համայնքների բյուջեներին ուշադրություն դարձնելը: Դրանք պիտի կառուցվեն օպտիմալացված. ծախսերն ու դոտացիաները պիտի կրճատվեն, քանի որ դրանք բառիս բուն իմաստով կոռուպցիայի բույն են: Հսկայական  գումարներ անտեղի ու անհիմն   բյուջեից դուրս են հանվում», – «Հենարան» ակումբում  լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ  Գագիկ Մակարյանի՝ գումարներ կարելի է խնայել տարբեր օղակներում ու դրանք ուղղել բնակարանաշինությանը ու այլ կարևոր հարցերի լուծմանը:

«Կարծում եմ՝ հարկ է հաշվետվություններ պահանջել մարզպետարաններից, համայնքապետարաններից: Վերահսկող մարմիններնը՝ Ֆինանսների նախարարության գլխավորությամբ, պետք է պատասխանատվություն կրեն այս ոլորտի հետ կապված  ամեն ինչի համար ու  պիտի բացատրեն՝ մինչև հիմա ինչու են աչք փակել այս ամենի վրա  կամ այդ գումարները որտեղ են ծախսվել:  Եթե վարչապետը ուզում է  լուրջ արդյունքի հասնել, յուրաքանչյուր  մարմին  պետք է պատասխանատվության ենթարկվի իր պարտականությունը չկատարելու համար», – ընդգծեց բանախոսը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ