14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կոմիտաս, ինչպես սիրածից, քո երգից ես չեմ կշտանում

Կոմիտաս, ինչպես սիրածից, քո երգից ես չեմ կշտանում,

Թվում է իմ Արագածի հեռավոր հովերն են գալիս,-

Թվում է, դեռ պանդուխտ եմ ես, ու երգդ ինձ տուն է տանում,

Ու դեմից Սեւանն է կանչում,  կարոտած իմ յարն է լալիս …

Դու մեր հին վշտերի մորմոք,  մեր սիրո ծիրանի դու ծով,

Կոմիտաս, թե մթին հեռվում  հալվի էլ Մասիսն իմ անհետ,

Դու նորից Մասիս կմնաս մեր երգի նուրբ շշնջոցով,

Աշխարհի ծովերը մտած դու հայոց մայր մրմունջի գետ:

 

Հովհաննես Շիրազ

Հ. Գ. Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է: 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ