08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դիմեք իրավապահներին. Տարոն Մարգարյանը քվեարկեց /վիդեո/

Քիչ առաջ 1/17 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը: Նա քվեարկության եկել էր ընտանիքի անդամների հետ, իսկ քվեախուց մտավ կրտսեր որդու հետ: Արդեն քվեարկությունից հետո` լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատկերացնում է “ավելի լավ Երեւան”:

“Վստահ եմ, որ երեւանցիները հաջորդ տարիների ընթացքում կունենան իրենց երազած մայրաքաղաքը: Լրագրողի դիտարկմանը, թե  քարոզարշավի ընթացքում որքանով հասցրեց ծանոթանալ երեւանցիների խնդիրների հետ, քաղաքապետը նշեց, որ այս ընթացքում չի ծանոթացել դրանց, քանի որ 8 տարի շարունակ աշխատել է ՏԻՄ-երում: “Պարզապես հերթական քարոզարշավի ժամանակ երեւանցիներին ներկայացրեցինք ապագայի ծրագիրը, հաշվետու եղանք 4 տարիների աշխատանքի համար”,-նշել է քաղաքապետը:

Արդեն լուրեր են շրջում, որ ՀՀԿ ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանում: Սրա վերաբերյալ քաղաքապետը նշեց. “Եթե նման հարցեր կան, կխնդրեի դիմեն իրավապահ մարմիններին”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ