28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Նախագահը խմած չի եղել. բախվեցին ԲՀԿ ու ՀԱԿԿ հանձնաժողովականները /վիդեո/

Այսօր 9/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ՀԱԿԿ ներկայացուցիչ Անահիտ Գրիգորյանը ահազանգել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գալուստ Սարգսյանն ալկոհոլ է օգտագործել: Henaran.am-ի հետ զրույցում Գրիգորյանը պատմեց, որ չի կարող հաստատ ասել, որ նախագահը օգտագործել է խմիչք, սակայն նրա պահվածքից դա կարելի է ենթադրել:

”Ակնհայտ օգտագործած չէր, ես էքպերտիզա չեմ, որ ստուգեմ ասեմ, բայց որովոհտև երբ մի քանի անգամ բղավելով խոսում է, հոգեբանական ճնշում է  գործադրում…, նորմալ վիճչակում դա չի լինի”, – ասաց տիկինն ու պատմեց, որ առավոտյան Գալուստ Սարգսյանը մի քանի անգամ ձայնը բարձրացրել է հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Թամարա Թորոսյանի վրա ու նման կերպ խաթարել նորմալ աշխատանքը:

Երբ մոտեցանք հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամին, վերջինս զայրացած գոռաց, որ այդ մասին արդեն իրեն հարցրել են, և ինքը չի կարծում, թե նախագահը խմած է եղել: ”Նորմալ աշխատանքային պրոցես է եղել”,-ասաց : Այդ պահին զրույցին խառնվեց ՀԱԿԿ-ի անդամը և նրանք սկսեցին վիճել:

”Ինքը պարտադրում էր ձեզ արագ աշխատել, դուք չէիք կարողանում, ավելի էիք զայրանում”,-ասաց ՀԱԿԿ ներկայացուցիչը, իսկ Թամարա Թորոսյանը կրկնեց, որ դա նորմալ աշխատանքային պրոցես է:  

Հանձնաժողովի նախագահ Գալուստ Սարգսյանը ևս հերքեց տեղեկությունը: Նրա հետ զրույցի ժամանակ էլ մոտեցավ ԲՀԿ ներկայացուցիչը.

”Երևանում ինչ-որ մեկը մնա՞ց, որ գա, մոտենա, տիկին Անահիտը չգիտեմ ոնց է մոտենում, տարբեր մարդ տարբեր ձևով են մոտենում հարցին”: Տիկին Թամարան բացատրեց, որ հասցեների հետ կապված խնդիր կար, այդ պատճառով ինքը մոտ հինգ րոպե դանդաղ էր աշխատում, այդքանը միայն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ