17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արշակը ինքնասպան չի եղել. չեն հավատում

«Արշակը էն տեսակի մարդ չէր, որ ինքնասպան լիներ: Դրա համար ինքը հաստատ պատճառ չի ունեցել: Գյումրիում չեն հավատում ինքնասպանության վարկածին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյումրեցի Վաղինակ Խաչատրյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքում շրջանառվում են տեղեկություններ, որ նրան սպանել են և վարպետորեն փորձում են ուրիշ որակավորում տալ կատարվածին:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին Գյումրիում (Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող իրենց առանձնատնից) տեղի կունենա հոկտեմբերի 2-ին կայանալիք գյումրու ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի  25 ամյա որդու՝ Արշակ Գրիգորյանի հուղարկավորությունը:

 

 

Սեպտեմբերի 20-ին Գրիգորյանը գլխին ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել և տեղափոխվել էր հիվանդանոց: Նախնական վարկածով տեղի ունեցածը ինքնասպանություն էր:

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Գրիգորյանի որդու առեղծվածային մահվան մասին:

Տարածված հաղորդագրությունում նշվում է, ար նախնական քննության տվյալներով Արշակ Գրիգորյանը իրենց տան նկուղում ինքնասպանություն է գործել ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով»տեսակի «Լա 1948 Ր» համարի ատրճանակից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ