04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարապետյանին չեն բարեւում. Ժողովուրդ

Այլեւս ակնհայտ է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է լուծել այն խնդիրը , որն իր նախորդների Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի համար անհաս մնաց: Նա փորձում է պետական կառավարման համակարգը վերաձեւելով` այն ամբողջությամբ վերցնել իր վերահսկողության տակ: Վարչապետն արդեն իսկ սկսել է իշխանական  համակարգի խաղացողներին , այդ թվում կոալիցիոն գործընկերներին ցույց տալ, որ պետական կառավարման համակարգում որոշումների միակ կայացնողն ինքն է:

Բայց այս տեսանկյունից ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների ժամանակ Կարեն Կարապետյանը այդպես էլ չէր ընկալվում իբրեւ իշխանական թիմի անդամ։ Առավոտյան Եռւսբլուրում, իսկ երեկոյան էլ մարզահամերգային համալիրում «ժողովուրդ» օրաթերթի լրագրողները նկատել էին, որ իշխանական վերնախավի ներկայացուցիչներից շատերը նորանշանակ վարչապետին չեն մոտենում եւ ձեռքով չեն բարեւում, ինչպես սովորաբար ընդունված Է, կամ ինչպես լինում Էր Հովիկ Աբրահամյանի դեպքում։

Այսինքն՝ ակնհայտ է եղել, որ նորանշանակ վարչապե­տը շատերի համար «ցանկւսլի» անձ չէ։ Ինչպես հայտնի է՝նոր կառավարությունը կազմավորելուց հետո Կարեն Կարապետյա­նը խորհրդարանին պետք է ներկայացնի իր ծրագիրը։ Նախկինում կառավարության ծրագրերը, որպես կանոն, խորհրդարանում ընդունվել են առանց լուրջ խոչընդոտների, քանի որ իշխող ՀՀԿ-ն մեկ մարդու պես մասնակցել է համապատասխան նիստին եւ սեղմել «կողմ» կոճակը։

Ուստի ուշագրավ է, թե այս անգամ իշխող ՀՀԿ-ի պատգամավորներն իրենց ինչպես կպահեն քվեարկության ժամանակ։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե նրանցից քանիսը կհամարձակվի կառավարության ծրագրի քննարկմանը չմասնակցել, օրինակ՝ անհետաձգելի գործերով արտերկրում գտնվելու պատճառաբանությամբ։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ