04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Սուգ. Ժամանակ

Կառավարության երեկվա նիստում ներկայացվեց «ՀՀ կառավարության կւսռուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես վերանում է, փոխարենը ստեղծվում է ճարտարապետության եւ մշակութային արժեքների պահպանությւսն կոմիտե։

Մշակույթի նախարարությունից առանձնացվում է մշակութային արժեքների պահպանումը եւ կցվում կոմիտեին։ Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ՝ պատմամշակութային հուշարձանների հետ քաղաքաշինության խնդիրները դնել նույն կառույցում, նշանակում է վտանգել պատմամշակութային ժառանգության պահպանությունը:

Թերթի տեղեկություններով`  վարչապետի որոշումը մշակույթի նախարարության աշխատակիցների զայրույթն է շարժել, քանի որ գգալի եկամուտներ էին ստանում հուշարձանների «պահպանությունից»։  Ի դեպ, դեռեւս անհայտ է «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի ճակատագիրը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ