03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Դեռ բան չկա, դիտորդն անհամբեր սպասում է … մեքենաներով կբերեն, էլի

Երևանի Կենտրոն վարչական շրջանի 9/13 ընտրատեղամասի նախագահ Ռուդիկ Վարդանյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է ընթանում: Ժամը 10-ի դրությամբ 1247 ընտրողից 70-ն էր մասնակցել ընտրության:  

Նշենք, որ Henaran.am-ն այսօր փակ հաղորդագրություն էր ստացել, որ այս ընտրատեղամասի նկատմամբ պետք է ուշադիր լինել: Հարցին, թե ինչով է պայմանավորված անհանգստությունը, նա պատասխանեց.

”Ես չեմ կարող ասել, որովհետև ես այս տարածքին ծանոթ չեմ: Առաջին անգամ եմ այստեղ նախագահ և չգիտեմ` նախկինում ինչ դեպքեր են արձանագրվել”: Այս ընտրատեղամասի դիտորդները ևս ոչ մի արտառոց դեպք չեն նկատել: Ընտրատեղամասում ներկա էին նաև ԲՀԿ-ի և ”Բարև Երևան” դաշինքի վստահված անձինք:

ԲՀԿ-ի վստահված անձը նշեց, որ ոչ մի խախտում չեն արձանագրել, այստեղ նույնիսկ հերթեր չեն լինում: Իսկ այ ”Բարև Երևան” դաշինքի վստահված անձը նշեց, որ սպասում են խախտումների: 

”Հետաքրքիր չի լինի առանց դրանց, կեղծիքները, աչքեր ունենք, կտեսնենք, մեքենաներով կբերեն էլի”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ