03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Տեղեկատվական կենտրոն` ”Բարև Երևանում”

”Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

”Այսօր` մայիսի 5-ին, ”Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնը գործելու է ”Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն” ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարեւանությամբ):  Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաեւ կգտնվեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի և Կենտրոնի արագ արձագանքման խմբերը:

Տեղկատվական կենտրոնի հեռախոսահամարն է՝ 010-27-16-00

Մամլո Խոսնակ Դավիթ Սանասարյանի հեռախոսահամարներն են՝ 094-940-960, 095 940 930,

Մալաթիա-Սեբաստիայի, Էրեբունու և Շենգավիթ վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն ”Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքի Շենգավիթի շտաբից: Ղեկավարը՝ Անահիտ Բախշյան:

Ավանի և Նոր Նորքի  վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն ”Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքի Նոր Նորքի շտաբից: Ղեկավարը՝ Ստյոպա Սաֆարյան:

Քանաքեռ-Զեյթունի արագ արձագանքման խմբերը կգործեն ԺՈՒԿ կուսակցութայն գրասենյակում՝  Արթուր Գասպարյանի ղեկավարմամբ”:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ