15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հավատանք նորանշանակ վարչապետին. Գ. Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հորդորն է՝ ավանդույթ չդարձնել այն տրամադրվածությունը, որ արագ տեմպերով հաջողություն ապահովելը մեր դեպքերում անհնար է, ինչպես երեք վարչապետերը հայտարարեցին, որ կախարդական փայտիկ չկա: «Ուզում եմ հակադարձել, որ բոլոր պարագաների համար այդ «կախարդական փայտիկը» կա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և պատմական անդրադաձ կատարեց 300 սպարտացիներից, Տիգրան Մեծ, Սարդարապատի հերոսամարտ և ի վերջո ապրիլյան պատերազմից:

«Կար նվիրվածություն, հավատ, սեր հայրենքի նկատմամբ: Ինչ է քառօրյա պատերազմին Ռոբերտ Աբաջյանը, Ադամը կախարդական փայտիկ ունեին,, նրանք այնպիսի ուժ ունեին, որ կարողացան կանգնեցել այդ հզոր զինտեխնիկան»,-ասաց նա: Ըստ Իսագլյանի՝ կարևոր խնդիրներից է արդարության պակասը, որից էլ պետք է սկսեն: «Ես չեմ ուզում որևէ մեկին գնահատական տալ, ուզում եմ խորհուդ տալ լրագրողներին առայժմ գնահատականների առումով ձեռնպահ մնալ, հավատանք նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին»,-ընդգծեց Իսագուլյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ