15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Համեստ և պարկեշտ մարդիկ են.վարչապետը՝ նոր նախարարներից

Այսօր Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց նորանշանակ չորս նախարարներին:

«Ֆինանսների նախարար պարոն Արամյանը հայտնի է  ֆինանսական աշխարհում, երևի նրան առանձնապես ներկայացնել պետք չէ: Նա իր առաջ դրված խնդիրները լավ գիտի: Մյուս երեք նախարարները նույնպես իրենց ոլորտների կառավարիչներն են, համեստ և պարկեշտ մարդիկ են և կառավարման նոր մշակույթի կրողներն են: Ես նրանցից մեծ ակնկալիքներ ունեմ: Առաջիկայում ակնկալում եմ, որ զարգացման նոր ծրագիր կներկայացնեն: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ, որ համաձայնեցիք դառնալ մեր թիմի անդամը: Ակնկալում եմ համարձակ քայլեր։ Դուք՝ լինելով այդ ոլորտից, ունեք ձեր երազած ոլորտը կառուցելու և երկիր փոխելու հնարավորություն»,- ասաց վարչապետը:

Այնուհետև, Կարեն Կարապետյանն անմիջապես հանձնարարական տվեց գյուղատնտեսության նորանշանակ նախարարին, ասելով, որ Հայաստանում ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, ինչպես այս պահին առկա է Աղավնաձոր համայնքում և պետք է խաղողի գնման գործընթաց կազմակերպել:

«Մենք ամեն տարի այս խնդրի առաջ կանգնում ենք և ամեն տարի այս խնդիրն ակտուալ է: Այսօր սա ակտուալ խնդիր է Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում, որտեղ «Վեդի Ալկոն» ունի պարտավորություններ, որը չի կատարել: Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ այդ խնդիրը լուծելու համար: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթով պետք է ներկայանանք: Ամենօրյա հսկողություն է պետք: Մենք մեր վերամշակող ձեռնարկություններում ունենք, ինձ թվում է, բավականին ժանգոտած կառավարման համակարգ: Մանրամասն դրա մասին կխոսենք»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ