16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանությունը հավաստիացնում է

ՀՀ ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի  հրամանով`մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում  պատշաճ հասարակական կարգ ու կանոն  հաստատելու, ընտրությունների անցկացման  բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձեւավորվել է համակարգող խումբ:

 Գործում է “1-02” բազմուղի ցանցը, նաեւ` (010)54-69-12 եւ (010)54-69-14 հեռախոսահամարները:

Ընտրությունների ընթացքում արձանագրված անօրինական գործողությունների մասին կարող եք ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով: 

Ոստիկանությունը նախընտրական շտաբներին կոչ է անում ցանկացած իրավախախտման դեպքում ահազանգել նշված հեռախոսահամարներով կամ դիմել ծառայություն կատարող ոստիկաններին: Հավաստիացնում ենք, որ ոչ մի ահազանգ անպատասխան չի մնա, ցանկացած իրավախախտում կարժանանա համաչափ արձագանքի: Կարծում ենք՝ բոլորիս նպատակը իրավախախտումները հայտնաբերելն ու անցանկալի զարգացումները կանխելն է, ոչ թե օրինախախտումներից կասկածելի դիվիդենտներ շահելը:

Ոստիկանությունը  կարեւորում է զանգվածային լրատվության  միջոցների հետ համագործակցությունը եւ ակնկալում նաեւ նրանց  աջակցությունը: 

Ոստիկանությունը ակնկալում ու խնդրում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների եւ օրինապահ քաղաքացիների աջակցությունը ընտրւթյունների ընթացքում կարգուկանոն պահպանելու գործում, իսկ նրանք, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, կենթարկվեն պատասխանատվության՝ ի կատարումն նույն օրենքի պահանջի:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ