31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի մայրաքաղաքում քվեարկություն է

Եվ այսպես, այսօր` մայիսի 5-ին, ժամը 8.00-ից սկսվեց Երեւանի ավագանու անդամների ընտրության քվեարկությունը: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով, Երեւանի 13 ընտրատարածքում ձեւավորվել է  464 տեղամաս: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված են 3712 անդամներ: Երեւանում` ընտրողների վերջնական թիվը 816 475 է:

Ընտրություններն անցկացվում են միայն համամասնական համակարգով` ըստ կուսակցական ցուցակների: 

Քվեաթերթիկում  7 քաղաքական ուժեր են “Առաքելություն”, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունները, “Բարեւ Երեւան” դաշինքը, “Հայ ազգային կոնգրես”, Հայաստանի հանրապետական, Հայ Հեղափոխական Դաշնակցություն եւ “Օրինաց երկիր” կուսակցությունները: 

ՀՀԿ համամասնական ընտրացուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, “Բարեւ Երեւան”-ինը` “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը` ԱԳ նախկին նախարար , ԱԺ պաշտոնակատար Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ինը` նախկին  քաղաքապետՎահագն Խաչատրյանը, ՀՅԴ-ինը` ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, “Օրինաց երկրինը”` արտակարգ իրավիճակների  նախարար Արմեն Երիցյանը, իսկ “Առաքելությանը”` Մեսրոպ Առաքելյանը: 

Քվեարկությունը ավարտվելու է ուղիղ ժամը 20.00-ին եւ սկսվելու է քվեարկության արդյունքների ամփոփումը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ