22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱԿ-ը կլգխավորե՞ն Դեմիրճյանը կամ Արամ Սարգսյանը

ՀԱԿ դաշինքի ապագան կորոշվի մայիսի 5-ի ընտրություններից հետո: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա նշեց, որ այդ ժամանակ քաղ.խորհդի նիստ կգումարվի, որին պետք է մասնակցեն ՀԱԿ դաշինքին նախկինում անդամակցած կուսակցությունները: Հիշեցնենք, որ այդ կուսակցությունները ցանկանում եմ համախմբվել և գործել ՀԱԿ դաշինքի անվան ներքո:

Մամուլում խոսվեց նաև, որ այդ կուսակցությունները ցանկանում են, որ դաշինքը գլխավորեն նախկին ՀԱԿ անդամներ, ”Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը կամ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Այս մասին Մակեյանն ասաց, որ կա հատուկ աշխատանքային խումբ, որը բանակցում է նրանց հետ: Ոչ Արամ Սարգսյանը, ոչ Ստեփան Դեմիրճյանը դեռևս հստակ պատասխան չեն տվել` Մակեյանի խոսքով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ