25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչի՞ համար է ափսոսում սոցապ նախարարը…/վիդեո/

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը տեղյակ չէ նախարարների փոխատեղման, վերանշանակման լուրերից : Henaran.am-ի հարցին` կցանականա՞ր կառավարությունում ընդհանրապես փոփոխություններ չլինեին, պատասխանեց.

”Դա ցանկությունների կատեգորիայից չէ, կան համապատասպան ընթացակարգեր, ձևաչափ, որոնց ներքո ձևավորվում է կառավարությունը”:

Արտեմ Ասատրյանը խոստովանեց, որ չի տխրի, եթե նոր կառավարության կազմում չլինի, սակայն  մի բանի համար կափսոսա: ”Միշտ կարող ես ափսոսալ այն նախաձեռնությունների չիրականացման համար, որոնք առաջին հերթին ուղղված են մեր երկրի քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը”:

Նշենք, որ նա մոտ մեկ տարի է Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարար է: Ինչպես է աշխատել այս մեկ տարվա ընթացքում:

”Համենանայն դեպս, փորձել ենք ամեն ինչ անել, որ խնդիրները, որոնք այսօր շատ առարկայական են, հնարավորինս շուտ լուծում ունենան”,-ասաց :

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ