20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՐԱՏԱՊ. “Լռության օրը” քարոզչություն ԲՀԿ-ի համար /վիդեո/

Այսօր` մայիսի 4-ին, ժամը 12:00-ի սահմաններում “Վերնիսաժի” տարածքում մի կին “Բարգավաճ Հայաստանի” համար քարոզ էր անում. մոտենում էր առեւտրականներին, բուկլետներ բաժանում` հորոդրոելով Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ին ընտրել: 

-Բարգավաճին եք չէ՞ ընտրելու,-հարցրեց:

-Ինչի՞ համար, ի՞նչ ա տվել ինձ ”Բարգավաճը”, որ ընտրեմ”,-հարցին հարցով պատասխանեց առևտրական կինը:

-Իրանք կտան,-շարունակեց քարոզիչը:

Henaran.am-ի թղթակիցը զրուցել է տիկնոջ հետ: Նա ներկայացավ որպես Լվովյան փողոցի բնակիչ Գայանե Քոսյան: Հարցրին` քարոզչությո՞ւն է անում:  Ասաց` այո: Իսկ ո՞ւմ օգտին:

”Պարոն Ծառուկյանի ու իրենց ”Բարգավաճ Հայաստանի օգտին’ … քարոզում եմ, որ որոշ մարդիկ շատ են սիրում, բուկլետները վերցնում են, ասում են` տուր, ես իրա ցավը տանեմ, որոշ մարդիկ, ովքեր որ չեն ուզում ընտրեն, ասում են ինքը կթոթոլանա, ես ասում եմ` ինքը իրա մամայից ըտենց թոթոլ ծնվել ա, ինքը էլ չի թոթոլանա”: 

Գիտեր, որ այսօր “լռության օր” է և քարոզչությունն արգելված է:

”Դե ֆսյո արդեն վերջացավ բուկլետները, բաժանեցի, չբավարարեց,  արդեն ավարտվեց իմ քարոզչությունը”:

ԲՀԿ-ից ում է անձամբ ճանաչում հարցին, պատասխանեց, որ ճանաչում է Արթուր Կեսոյանին` “իրենց շենքի դիմաց գործող ԲՀԿ-ի շտաբի պետն է”: 

Հիշեցնենք, ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածով` քվեարկության և դրա նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ