27 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Սկանդալներից հեռու … Նուշիկյանը աստղային հիվանդություն չունի ՞ /վիդեո/

”Պատմությունները այնպիսի բան են, որ պատմությունը կարող է գալ, քեզ կպչել: Ինչի՞ պիտի ես պատմությունների մեջ ընկնեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը` ի պատասխան մեր հարցի, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ի տարբերություն շատ այլ պատգամավոր գործարարների, ինքը որևէ սկանդալային պատմության մեր չի հայտնվում:

Նուշիկյանն ասաց, որ այլևս գործարար չէ, սակայն. ”Ես չեմ թաքցնում, որ սեփականություն ունեմ, բաժնեմաս ունեմ կազմակերությունում և այնտեղից շահութաբաժին եմ ստանում: Շահութաբաժին  օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ, անմիջական մասնակցություն թույլ չի տալիս ունենալ”: 

Իսկ ի՞նչ է արել բնակիչների համար, մեկ տարի է պատգամավոր է.

”Մեկ տարվա ընթացքում, կարծում եմ վատ չեմ աշխատել, բայց դեռ շատ անելիքներ կան: Ժողովուրդը պետք է ասի, թե իրենց պատգամավորը որքանով է արդարացնում իրենց հույսերը, ինչքանով է իրենց կողքին”:

Պատգամավորը կարծում է, որ բանկչության կողմից սիրված լինելու համար ընդամենը պետք է շփվել նրանց հետ, մանդատ ստանալուց հետո չփոխվել: Իսկ աստղային հիվանդությամբ չի՞ տառապում, պատգամավորներից ոմանք “գետնից կտրվում են ընտրվելուց հետո”:

”Ես այնպիսին եմ, ինչպիսին եղել եմ: Մինչ պատգամավոր դառնալն էլ շփվում էի ժողովրդի հետ, բազամթիվ մարդկանց հետ աշխատել եմ և չեմ համարում, որ պատգամավորական մանդատը ձեռքբերում է, որ ես աստղային հիվանդությամբ տառապեմ”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ