16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ո՞վ կլինի “ժառանգորդը”. Հրապարակ

“Մինչեւ 2007թ. պարզ չէր, թե ով կլինի Ռոբերտ Քոչարյանի ժառանգորդը: Ի վերջո, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը դարձավ այն ժամանակ, երբ 2007թ. Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, ինքը դարձավ վարչապետ, իսկ ՀՀԿ-ն այն ժմանակ բավական տպավորիչ ցուցանիշներ ապահովեց իր համար”,-թերթի թղթակցին ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

 Այն հարցին, թե Քոչարյանը կարո՞ղ է դառնալ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը, եւ կարկնվի Ռուսաստանի տարբերակը` Բոզոյանը ասել է. “Քանի որ Հայաստանի պրոցեսները ամենաանկանխատեսելի պրոցեսներով են գնում, կանխատեսում անել, թե որ ճանապարհով  կարող է գնալ, ուղղակի անշոնրհակալ գործ է:

Եթե մենք պատկերացնեինք, թե երկիրը զարգացման որ ճանապարհով է գնալու, գուցե մոտովորապես պատկերացնեինք, թե տվյալ սցենարում որ թեկնածուն ավելի հարմար կլինի` Տիգրան Սարգսյա՞նը, Վարդան Օսկանյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե ասենք Կարեն Կարապետյանը կամ մեկ ուրիշը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ