08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արմենուհին` ապագա հարսի մասին /վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կինը` տիկին Արմենուհին միշտ ամուսնու կողքին է: Նա հայ կնոջ այն տեսակն է, ով ամուսնու թիկունքին է բոլոր հարթություններում` ընտանեկանից մինչեւ քաղաքական: 

”Ես ներկայացնում են հայ կանանց մեծամասնությունը, կարծում եմ, հայ կանայք միշտ իրենց տղամարդկանց կողքին են, ուղղակի չեն սիրում դա ցույց տալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տիկին Արմենուհին` հավելելով. 

”Նոր ժամանակներ են, նոր սերունդ է գալիս, մենք ավելի երիտասարդների մեջ կտեսնենք այն համարձակությունը, որ իրենց ամուսնու կողքին լինեն ոչ միայն ընտանեկան կյանքում, այլ նաև հանրային կյանքում”:

Որդով` Կարինով աղջիկները բավական հետաքրքրված են. ասում են` գալիս են Ազատության հրապարակ նրան տեսնելու:  Ինչպիսի “հարսիկ” է ուզում տիկին Արմենուհին:

”Կցանկանայի, որ նա էլ, ինչպես յուրաքանչյուր կին, աներ այն, ինչ իրեն հոգեհարազատ է: Երբ որ մարդը ազնիվ է իր բնավորության, իր կերպարի մեջ, դա ամենալավ դրսևորումն է  իր մարդկության”,-ասաց:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ